ՏԵՍԱՆՅՈՒԹ․Որոշում Մերձավանի կրակոցների գործով. տեղափոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցների գործով ևս մեկ անձ կալանավորվեց, ինչի արդյունքում սպանվել էր համայնքի ղեկավարի հորաքրոջ որդին:
Միջադեպի արդյունքում այս կալանավորվածների թիվը հասել է 7-ի և 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հետախուզվողներից մեկը Ռուզաննա Ղազարյանի որդին է Արմեն Ղազարյանը, որի մայրը կոչով դիմում է մերձավանցիներին չվախենալ ոտքի կանգնել, որ իրենց երեխաների կյանքը չկործանվի: Այս միջադեպից հետո աղմկահարույց տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանը իր տանը գտնվելով հետեւում կռվի ընթացքին ու որեւէ կանխարգելիչ գործողություններ չի իրականացնում: Քրեական գործով անցնող ավտոմատը ձեռքին կռվի վայրում գտնվող Արմեն Ղազարյանի մայրը պնդում է՝ մինչեւ վերջ գնալու է, որ բոլոր մեղավորները պատժվեն: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկութունների համաձայն որոշում է կայացվել Արմավիրի քննչական բաժնից քրեական գործը տեղափոխվել Երևան ու այն քննել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս