
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր՝ Բանկն այսուհետ մատուցելու է նաև ռեեստրի վարման և սպասարկման ծառայություններ.
- Թողարկողների գրանցում Կենտրոնական դեպոզիտարիայում,
- Արժեթղթերի ռեեստրի վարում (պարտատոմսեր, բաժնետոմսեր),
- Պարտատոմսերի նույնականացման ծածկագրի (ISIN code) շնորհում,
- Արժեթղթերի տեղաբաշխման շրջանակում պարտատոմսերի հաշվեգրում սեփականատերերի հաշիվներին,
- Կորպորատիվ գործողությունների կատարում ընկերության բաժանում/առանձնացում,
- Ռեեստրից քաղվածքների տրամադրում:
«Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է վստահելի, անվտանգ և ծախսարդյունավետ լուծում: Այսուհետ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից բացի, ընկերություններին կմատուցվեն նաև դեպոզիտար ծառայություններ: Վստահելով ռեեստրավարման ծառայությունը Կոնվերս Բանկին՝ բիզնեսը կլուծի միանգամից մի քանի խնդիր՝ համապատասխան որակավորում ու փորձառություն ունեցող մասնագետների սպասարկման արդյունքում ժամանակի խնայումից մինչև ծախսերի կրճատում»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը:
Ռեեստրի վարման ծառայությունների կանոններին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/Registr/:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 511211 (ներքին` 1223) կամ գրել [email protected] հասցեով:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: