ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երեկ կյանքից զրկված զինվորի գործով սպասվում է կալանավորում. արթնացնելու հարց ու վեճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մահացած զինվորի գործով սպասվում է կալանավորում: Հայտնել էինք, որ մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սևակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված, ու, արդյունքում, այդ վեճից հետո զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։
Իսկ ի՞նչ նկատողության ու կարգ ու կանոնի մասին է խոսքը:
ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն Սևակ Հովհաննիսյնաը եղել է հերթապահ եւ առավոտյան զինվորներին արթնացրել է ու այդ հանգամանքը այնքան էլ դուր չի եկել որոշ զինծառայողներին, և հնչել է արտահայտություն, «թե դու մեզ չես կարող հանել քնից», ինչից էլ սկսվել է վեճ:
Ի՞նչ կապ ունի այս վեճը ըստ նախնական վարկածի զինվորի ինքնասպան լինելու հետ։ Հուսանք՝ հարցերի պատասխանը կտա Նախաքննական մարմինը՝ քննություն իրականացնելու արդյունքում։ Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նշել էին, թե դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն զինվորի մահվան դեպքով կալանավորում է սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս