
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցությունների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այնուամենայնիվ, Զելենսկու լեգիտիմությունը որպես Ուկրաինայի առաջնորդ կասկածելի է, ճեպազրույցում նշել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն ինքը բազմիցս ասել է, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի Զելենսկու հետ։ Միևնույն ժամանակ, համաձայնագրերի իրավական արձանագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը խոսում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորության մասին»,- հիշեցրել է Պեսկովը։