
Ռուսաստանը դուրս է եկել Ազովի ծովում եւ Կերչի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու մասին Ուկրաինայի հետ համաձայնագրից։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած հրամանը հայտնվել է նախօրեին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դադարեցնել համաձայնագրի (ստորագրված Մոսկվայում 2012թ. մարտի 20-ին) գործողությունը ՌԴ կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ Ազովի ծովում եւ Կերչի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման միջոցների մասին»,- նշվել է փաստաթղթում։
Իշխանությունները նաեւ հանձնարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ ուկրաինական կողմին ծանուցել որոշման մասին։
Խոսքն այն համաձայնագրի մասին է, որը ստորագրվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից 2012թ.։ Կողմերը պարտավորվել էին այդ թվում ապահովել ավտոմատ նույնականացման համակարգերիտվյալների փոխանակում՝ տարածաշրջանում բեռնափոխադրումները վերահսկելու համար: