
«Օրանժ» գազալցակայանների ցանցում իսկական բարձիթողի վիճակ է: ArmLur.am-ին ահազանգած վարորդները պատմել են, որ այդ ցանցում գործող տարբեր գազալցակայաններում տարբեր գներ են: Ըստ մեր զրուցակիցների Լենինգրադայան փողոցում գտնվող գազալցակայանում հեղուկ գազը արժի 140 դրամ, իսկ Աշտարակի տանող ճանապարհի վրա գործող գազալցակայանում՝ 120 դրամ: ArmLur.am-ի զրուցակիցների խոսքերով «Օրանժ» գազալցակայանում տևական ժամանակ է՝ նման խայտառակ իրավիճակ է տիրում, այդ ընկերությունը տարբեր օրերին գազը տարբեր գներով է վաճառում: Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց նաև, որ գազն էլ իր որակով աչքի չի ընկնում:
ArmLur.am-ը փորձեց կապ է հաստատել «Օրանժ» ընկերության հետ: Նախ ընկերությունից մեզ փոխանցեցին, թե «Երևանում, Հայաստանում այդպիսի շատ ցանցեր կան, որ նման կերպ է աշխատում։ Հայաստանում մենակ մենք չենք, մնացածի մասին էլ, թող ահազանգեն։ Ընդհանուր ինքը ցանց է, ցանցում ընդամենը 2 լցակետում է վաճառվում ինքնարժեքով, որը մարկետինգային քայլ է մեր կողմից, զուտ էդքան բան։ Ինչ-որ ուրիշ միտք չկա դրա մեջ»:
Այնուհետև փոխանցեցին իրենց տնօրենի` Սարգիս Բոբոխյանի, հեռախոսահամարը, ով պետք է մանրամասներ, թե ինչումն է խնդիրը կայանում: Բոբոխյանին զանգահարեցինք, ով հայտնեց, թե ինքը չի ցանկանում, որ իրեն ձայնագրենք, ուստի չի պատրաստվում մեկնաբանել. «Ձեզ մեր ընկերությունից կզանգեն, կներկայացնեն իրավիճակը»,- հայտնեց ArmLur.am-ի զրուցակիցն ու անջատեց:
Մեր խմբագրություն զանգահարեց մի երիտասարդ ներկայացավ «Օրանժ» լցակետի պատասխանատու Ոսկան Աղաջանյան ու հայտարարեց․
«Ամբողջ ցանցի արժեքը 140 դրամ է, իսկ Շիրակ 1/1 լցակայանում, որը գազը 120 դրամով է վաճառում, որպես ինքնարժեք, դա նոր բացված լցակետ ա, որպես մարկետինգային քայլ ինքնարժեքով ենք վաճառում»:
Ակնհայտ է, որ այս ընկերությունը հասարակ քաղաքացու հետ վարվում է այնպես, ինչպես կամենում է, քանի որ հայրենի կառավարությունը ոչ վերահսկում է շուկան, ոչ էլ պատրաստվում է քաղաքացու իրավունքները պաշտպանել, այս ընտրողաբար վերաբերմունքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան