Armenian text to speach

Ալիևը այցելել է Ալեն Սիմոնյանի հայրենիք. ինչո՞ւ է լռում ԱԺ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է Ակնա (Աղդամ), ծանոթացել Hilton Garden Inn հյուրանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ալիևը մասնակցել է նաև Աղդամի տարածաշրջանային թվային կառավարման կենտրոնի և ուսումնական համալիրի բացմանը։

Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նախագահ Ալեն Սիմոյանը, 2019 թվականին լինելով Ակնայում՝ Աղդամում, լուսանկար հրապարակեց, թե «Ակնան իմ հայրենիքն է»:
Այսօր Ալեն Սիմոնյանի հայրենիքում է Ադրբեջանի նախագահ Ալիևը: Ինչո՞ւ է լռում Ալեն Սիմոնյանը: Արդյոք ասելիք չունի օկուպացված Ակնա մեկնած Իլհամ Ալիևին, թե նա միայն խորհրդարանում է ակտիվ՝ ընդդիմությանը քննադատելիս:




Լրահոս