
Քրիստոնեությունն առաջինը ընդունած ժողովրդի գլխավոր դատախազը խիստ հեռու է գնացել, որոշել է մտնել դատարան և պետությանը վերադարձնել Հայ առաքելական եկեղեցու պահպանման տակ գտնվող հողատարածքները: Զավեշտն այն է, որ Աննա Վարդապետյանը հասել է 1200 ական թվականներ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կայացված պաշտոնական որոշման համաձայն՝ Եղիպատրուշ գյուղում 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 453.4 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, որից 0.1566 հա հողամասը հատկացվել է եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար: Այսինքն՝ գյուղը իր միջոցներով 1208-ից սկսել է կառուցել եկեղեցի, որը հետագայում օրինականացրել է: Ապարան համայնքի Երնջատափ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 1960թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 90.85 քմ մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, օրինական գույք:
Այս օրինական գույքից որոշ մասը՝ 0.3586 հա հողամասը համայնքի ղեկավարը որոշել է հատկացնել եկեղեցուն: Հիմա դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Եղիպատրուշ գյուղի եկեղեցին համայնքային սեփականություն ճանաչելու որոշումը, դրանից բխող սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև գույքը նվիրատվության կարգով հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցելու և վերջինիս սեփականությունը գրանցելը:
Այս զավեշտալի նախադեպը 2 ուշագրավ նրբերանգ ունի. ապօրինի գույքի վերադարձման մոլուցքով տարված դատախազը Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար հասել է 1200 թվականներ: Երկրորդ՝ եկեղեցուց տարածք է փորձում խլել և տալ պետությանը: Մինչդեռ մենք կարծում էինք, որ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը մեկ միասնություն են:
Փաստորեն՝ ոչ. պետք է եկեղեցուց հող խլել:
Հավելենք, որ այս գործով Մայր Աթոռը և ՀՀ ԿԱ Կադաստրի կոմիտեն ներգրավված են որպես երրորդ անձ: Առաջին նախնական դատական նիստը նշանակված է 2025թ. հունիսի 25-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան