Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցային թիմերը Ուկրաինայի հարցով շփումները կսկսեն իր ժամանակին. Ուշակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցային թիմերն Ուկրաինայի հարցով շփումները կսկսեն իր ժամանակին, ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Երեքշաբթի Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրանց դիմաց՝ երեք ամերիկացի բանակցողներ են՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Սեղանի գլխխավերևում՝ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն են։ Ինչպես նշել է Ուշակովը, բանակցություններում խնդիր է դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել  Ուկրաինայի հարցով բանակցությունները։

«Այո, մենք քննարկել և ուրվագծել ենք մեր հիմնարար մոտեցումները և պայմանավորվել ենք, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմեր իր ժամանակին կկապվեն միմյանց հետ», – պատասխանել է Ուշակովն Առաջին ալիքի եթերում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք բանակցությունները շոշափել են ուկրաինական կարգավորման թեման։




Լրահոս