Ջանլուիջի Բուֆոնի որդին հրավիրվել է Չեխիայի հավաքական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին հրավիրվել է Չեխիայի պատանեկան հավաքական, հաղորդում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

17-ամյա կիսապաշտպան Լուի Բուֆոնը հանդես է գալիս իտալական «Պիզայի» երիտասարդական թիմում։ Նա ունի Իտալիայի եւ Չեխիայի քաղաքացիություն։ Լուի Բուֆոնի մայրը չեխ ֆոտոմոդել, Ջանլուիջի Բուֆոնի նախկին կին Ալյոնա Շերեդովան է։

Չեխիայի պատանեկան թիմի առաջիկա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։




Լրահոս