Թուրքիան կշարունակի աշխատել Սև ծովում նավարկության անվտանգության հարցի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աշխատել Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցում։

«Սև ծովում առևտրային նավագնացությունը մնում է կարևոր խնդիր: Մեր երկիրը կշարունակի աշխատել անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Մենք կարծում ենք, որ նման միջոցառումները, որոնք կարող են իրականացվել Սև ծովում, կծառայեն որպես բանակցային գործընթացում վստահության ամրապնդման կարևոր միջոց»,- ասել է Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։

Խոսելով Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերությունների մասին՝ նա ասել է, որ Զելենսկիի հետ քննարկել է «քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել առևտրային հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ չնայած պատերազմի պատճառով առաջացած բոլոր դժվարություններին»։

«Մեր ընկերությունները պատրաստ են աջակցել Ուկրաինային պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացման և դրա վերականգնման գործում»,- հավելել է Էրդողանը։




Լրահոս