Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ ինչ են քննարկել Էրդողանն ու Զելենսկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պատերազմը պետք է ավարտվի։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Թուրքիան իդեալական վայր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար»,- ասել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական ​​նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը:

«Պարոն Թրամփը նախաձեռնել է բանակցային գործընթացը: Այս մոտեցումը համահունչ է վերջին երեք տարիներին Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ստամբուլում կայացած բանակցությունները մեկնակետ էին այն կետերի համար, որոնք առավել մոտ են կողմերի միջև համաձայնության կայացման առումով»,- նշել է Էրդողանը:

Զելենսկին նշել է, որ չեղարկել է իր այցելությունը Սաուդյան Արաբիա։

«Չեղարկել եմ իմ ուղևորությունը Սաուդյան Արաբիա, ես այնտեղ չեմ գնա: Իմ ուղևորությունը տեղափոխել եմ մարտի 10-ին։ Ուկրաինան չի հրավիրվել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններին, այդ հանդիպումն անակնկալ էր Կիևի համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում Զելենսկին պետք է մեկներ Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգի հետ։




Լրահոս