Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 19-ամյա պայմանագրային զինծառայող է կյանքից զրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր ողբերգական ավտովթար է եղել Արարատի մարզում ինչի հետեւանքով 19-ամյա վարորդը մահացել է։
 Armlur.am-ի հայտնի դարձավ, որ մահացածը պայմանագրային զինծառայող է, որ արձակուրդի մեջ է գտնվել։

Shamshyan.com-ը հայտնել է,որ այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հարկ է նշել, որ մահացողը պայմանագրային զինծառայող է, քանի որ զինվորկան ծառայության 6 ամիսը լրանալուն պես ՊՆ ծրագրով դարձել է պայմանագրային զինծառայող։

Քնար Մանուկյան




Լրահոս