Վահագն Խաչատուրյանը Դոմինիկանայի դեսպանի հետ Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու մասին է զրուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելան: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ դիվանագիտական ծառայության ընթացքում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հյուրընկալության համար և վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր երկու երկրների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության խթանման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում շեշտվել է քաղաքական երկխոսության, փոխադարձ այցելությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և այս ուղղությամբ հնարավոր ջանքերի ներդրման նշանակությունը»:




Լրահոս