Թուրքիայում վաճառքի է հանվել հողատարածք, որի վրա հայկական եկեղեցի կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում Ուրֆայի Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հողատարածք, որի վրա հին հայկական եկեղեցի կա, ինչպես նաև քահանայի տունը, գրում է Arti gercek-ը։

Նշվում է, որ «Հայոց եկեղեցու և քահանայի տան համար հողատարածք» վերտառությամբ վաճառքի հանված հողատարածքն ունի «առանձին սեփականության վկայական» և «հատկացվել է բնակարանաշինության համար»։ 2025 թվականի փետրվարի 5-ին տարածված վաճառքի հայտարարության մեջ հողատարածքի համար սահմանվել է 2 մլն 800 հազար լիրա գին, այն զբաղեցնում է 904 քմ տարածք։ «Այստեղ հայեր են ապրել, գյուղում եղել է հայկական եկեղեցի և այն տունը, որտեղ քահանան ապրել է, հայերը գյուղից հեռացել են մոտ 120 տարի առաջ։

Եկեղեցու մի հատվածը հետագայում վերածվել է մզկիթի։ Եկեղեցին շրջապատող պատին և տան պատերին ասեղնագործություններ ու զարդարանքներ են եղել, բայց բոլորը փլվել են։ Երկրաշարժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը։ Լսել ենք, որ հիմա ուզում է հողը վաճառել»,- լրատվամիջոցին ասել է տեղի բնակիչներից մեկը։




Լրահոս