
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանում բուք է։
Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտից էլ հայտնում են, որ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: