
Հռոմի կլինիկայում բուժում անցնող Ֆրանցիսկոս պապի մոտ հայտնաբերել են երկկողմանի թոքաբորբ: Այս մասին հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ 88-ամյա քահանայապետի մոտ շնչառական վարակը հանգեցրել է նաև բրոնխիալ ասթմայի։
«Լաբորատոր թեստերը, կրծքավանդակի ռենտգեն ախտորոշումը և Սրբազան Հոր վիճակը ցույց են տալիս բարդ պատկեր», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ներկայում քահանայապետը հակաբիոտիկներով բուժում է ստանում:
Այդուհանդերձ, նա լավ տրամադրություն ունի և շնորհակալություն է հայտնում իր ապաքինման աղոթքների համար, հավելել է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունին։
Ֆրանցիսկոս պապը հունվարին հիվանդացել էր բրոնխիտով։ Փետրվարի 14-ին նա հոսպիտալացվել է Հռոմի Agostino Gemelli կլինիկա, քանի որ հիվանդությունը ձեռք էր բերել քրոնիկական բնույթ։