Ովքեր են ԱԺ նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Parliamentmonitoring.am-ն ամփոփել է ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի միջանկյալ արդյունքները:

Ըստ կայքի վիճակագրության՝ մարտի 31-ի դրությամբ ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը (304 բացակա), ամենաշատը կողմ է քվեարկել Գալուստ Սահակյանը (308 կողմ), իսկ ամենաշատը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանը (132 դեմ): 5-րդ գումարման ԱԺ-ի ամենաակտիվ (122 հարց և ելույթ) և ամենաշատ ձեռնպահ քվեարկած(145 ձեռնպահ) պատգամավորը շարունակում է մնալ Արծվիկ Մինասյանը:

ԱԺ նիստերից շատ բացակայող պատգամավորներն են՝

Ծառուկյան Գագիկ Կոլյայի 304

Բագրատյան Հրանտ Արարատի 160

Արսենյան Գուրգեն Բաբկենի 150

Կարապետյան Կարո Երեմի 140

Գրիգորյան Արայիկ Թեմուրի 124

Հարությունյան Դավիթ Էդոնիսի 123

Փոստանջյան Զարուհի Համազասպի 121

Մանուկյան Աբրահամ Հակոբի 118

Գրիգորյան Գրիգոր Վարդգեսի 112

Կարապետյան Կարեն Սարգսի 112 




Լրահոս