Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի անկանգառ ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստ)-Կոբի հատվածներում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավոր սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը պետք է իրականացվի անկանգառ ռեժիմով։

«Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս