
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությանը կարգադրել է պաշտոնից ազատել բոլոր դատախազներին, որոնք աշխատել են նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում փետրվարի 18-ին։
«Վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ արդարադատության նախարարությունը քաղաքականացված է եղել, ինչպես նախկինում երբեք: Այդ պատճառով ես կարգադրել եմ պաշտոնից ազատել «Բայդենի ժամանակաշրջանից» մնացած բոլոր դատախազներին», – գրել է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է «անհապաղ» կարգուկանոն հաստատել Արդարադատության նախարարությունում և վերականգնել ԱՄՆ քաղաքացիների վստահությունն այդ ինստիտուտի նկատմամբ։
«Ամերիկայի ոսկե դարը պետք է ունենա արդար արդարադատության համակարգ. դա սկսվում է այսօր», – հավելել է Թրամփը: