
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսման համաձայն, փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ ՝ ջերմաստիճանի անկմամբ մինչև -8-ից -10°C։ Փետրվարի 20-22-ին կանխատեսվում է առատ ձյուն, օդի ջերմաստիճանը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները ողջ ներուժով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքներում։
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ նրանք պարտավոր են մաքրել և բարեկարգել իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները, իսկ համատիրությունները՝ ապահովել շենքերի մուտքերի հարակից տարածքների մաքրությունը։
Հորդորում ենք վարորդներին ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան