
Քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գյումրի համայնքի նախկին ղեկավարը «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին է։
Իսկ ինչո՞ւ է հիմա իրավապահ համակարգը հիշել Սամվել Բալասանյանին։ Հիշեցնենք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում։
ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ 2023 թվականին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, որից հետո Սամվել Բալասանյանի որդուն տարան կալանքի։ Իսկ հիմա էլ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրեական գործերն են հիշել։
Թե ինչ միտում ունեն քաղաքական իշխանությունները, Գյումրիի ընտրությունների շեմին Բալասանյանների նկատմամբ քրեական գործեր հարուցելով, ցույց կտա ժամանակը։
Նշենք, որ Սամվել Բալասանյանը ներկայումս ԱՄՆ-ում է և ունի լուրջ առողջական խնդիրներ։