
Փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցների գործով եւս մեկ անձ կալանավորվել էր: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածը Մերձավանում կրակոցներից առաջ ծեծի ենթարկված Վոլոդյա Խդրյանն է:
Մերձավանցիները պատմել էին, որ մինչ աղմկահարույց կրակոցները համայնքում ծեծկռտուք էր եղել ու ծեծել էին Վոլոդյա Խդրյանին ու նրա հորը: Արդյունքում համայնքում այնքան էր գյուղի տղաների մեջ վեճը թեժացել, որ հնչեց կրակոց ու սպանվեց համայնքի ղեկավարի հորաքրոջ որդին:
Միջադեպի արդյունքում այս կալանավորվածների թիվը հասել է 7-ի եւ 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկը Ռուզաննա Ղազարյանի որդին է՝ Արմեն Ղազարյանը, որի մայրը կոչով դիմում է մերձավանցիներին չվախենալ ոտքի կանգնել, որ իրենց երեխաների կյանքը չկործանվի:
Այս միջադեպից հետո աղմկահարույց տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանը իր տանը գտնվելով հետեւում կռվի ընթացքին ու որեւէ կանխարգելիչ գործողություններ չի իրականացնում:
Քրեական գործով անցնող ավտոմատը ձեռքին կռվի վայրում գտնվող Արմեն Ղազարյանի մայրը պնդում է՝ մինչեւ վերջ գնալու է, որ բոլոր մեղավորները պատժվեն: Ըստ նրա՝ համայնքի ներկա եւ նախկին ղեկավարըները գյուղը բաժանել են երկու մասի ու աթոռակռիվ են անում:
Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, որոշում է կայացվել Արմավիրի քննչական բաժնից քրեական գործը տեղափոխել Երևան, ու այն քննել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան