
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Միներալնիե Վոդի օդանավակայանում խայտառակ իրավիճակ է։
ՀՀ քաղաքացիները գրանցում են անցել, սակայն մեկնող ինքնաթիռը չի ժամանել։
Թռիչքը նախատեսված էր Երևանի ժամանակով 13։00-ին, սակայն հայերը դեռևս ՌԴ օդանավակայանում են։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրանք սարսափելի վիճակում են։
ArmLur.am-ը կփորձի պաշտոնական տեղեկատվություն ստանալ և մանրամասներ հայտնել։