Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին, որը, ըստ նրա, ձևակերպված և ամբողջականացված չէ մի փաստաթղթի մեջ։ Նա նշել է, որ այս ուղերձի առանցքային նպատակն է ներկայացնել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը՝ բաղկացած 14 դրույթից։

Փաշինյանը, դրույթներից մեկում, խոսել է ՀՀ սահմանադրության մասին՝ նշելով, որ էական է համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։

«Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- նշել է նա։




Լրահոս