«Ժողովուրդ»-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Կարեն Մալխասյանն իրականում կրթություն չունի եւ իր դիպլոմը գնել է: Զանգահարեցինք Մալխասյանին` պարզելու` ճի՞շտ է մեր տեղեկությունը: -Պարո՛ն Մալխասյան, ի՞նչ մասնագիտություն ունեք: -Բարձրագույն: -Որտե՞ղ եք ավարտել: -Երեւանի պետական համալսարանի ինստիտուտը: -Որտե՞ղ: -Երեւանի պետական ինստիտուտ, Մոսկվայի ֆիլեալն է: -Ի՞նչ մասնագիտություն ունեք: -Տնտեսագետ: -Իսկ Ձեր համալսարան-ինստիտուտը որտե՞ղ է գտնվում: -Որ ճիշտն ասեմ` երկու տեղ փոխվել ա արդեն: Բայց հիմա ոնց որ բանում ա… էն… էն… Մերգելյան ինստիտուտում ա ոնց որ: -Իսկ Ձեր ուսանելու տարիներին որտե՞ղ եք դասերի հաճախել: -Մե՞նք: -Այո՛: -Բանի… պետական համալսարանի հետեւը մի հատ շենք կար, ինչ շենք էին ասո՞ւմ: Չեմ հիշում, վարձով տեղ էին վերցրել: -Ի՞նչ շենք է, չե՞ք հիշում: -Չէ՛: -Մենք տեղեկություն ունենք, որ պարկի աշխատակիցների մեծ մասն իրենց դիպլոմները գնել են, դրա համար էլ փորձում ենք ճշտել: -Ճշտեցի՞ք: Մի հատ բան էլ ես կարա՞մ ճշտեմ: -Ասե՛ք: -Դուք գիտե՞ք տեղը, որտե՞ղ են վաճառում, մի հատ պետք ա: -Ճիշտն ասած` ո՛չ: -Բայց Հայաստանում տենց բան կա՞, որ դիպլոմ են վաճառում: -Ես լսել եմ: