Զինծառայող Սեւակ Հովհաննիսյանին կյանքից զրկելու քրեական գործով 2 հոգի կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ փետրվարի 17-ին ՊՆ Ն զորամասում հրազենային վնասվածքից մահացած ժանկետային զինծառայող Սեւակ Հովհաննիսյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կա 2 կալանավորված անձ։

ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 17-ին մահացած զինվորի գործով սպասվում է կալանավորում:

Մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սևակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված, ու, արդյունքում, այդ վեճից հետո զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։

Իսկ ի՞նչ նկատողության ու կարգ ու կանոնի մասին է խոսքը:

ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Սևակ Հովհաննիսյանը եղել է հերթապահ եւ առավոտյան զինվորներին արթնացրել է ու այդ հանգամանքը այնքան էլ դուր չի եկել որոշ զինծառայողներին, և հնչել է արտահայտություն, «թե դու մեզ չես կարող հանել քնից», ինչից էլ սկսվել է վեճ:

Ի՞նչ կապ ունի այս վեճը ըստ նախնական վարկածի զինվորի ինքնասպան լինելու հետ։ Հուսանք՝ հարցերի պատասխանը կտա Նախաքննական մարմինը՝ քննություն իրականացնելու արդյունքում։

Քնար Մանուկյան

 




Լրահոս