Ընկերոջ մեքենայից խոշոր գումար է գողացել․ բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ-ից հայտնում են․

«Փետրվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Լենինգրադյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ փետրվարի 16-ի ժամը 23։00-ից փետրվարի 17-ի ժամը 08։40-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին և գողացել 1,5 միլիոն դրամ և 100 հազար ռուբլի։

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է մեքենայատիրոջ մտերիմը՝ Դանիել Վարուժանի փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդը:

Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, խոստովանել արարքը և ներկայացրել գողոնը։

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»:




Լրահոս