Armenian text to speach

Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Opel Zafira»-ն ու «Lada Priora»-ն, կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ՝ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:




Լրահոս