ԱՄՆ-ի և Մեքսիկայի զինվորականները պայմանավորվել են համակարգել սահմանային պարեկությունը։ Այս մասին ասվում է Պենտագոնի՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ Գրեգորի Գիլյոն և Մեքսիկայի պաշտպանության նախարար գեներալ Ռիկարդո Տրեվիլա Տրեխոն վերջերս հանդիպել են՝ քննարկելու երկու երկրների սահմանին անվտանգության ոլորտում համագործակցությունը։
«Կողմերը պայմանավորվել են համակարգված պարեկություն իրականացնել սահմանի իրենց կողմերում, ուժեղացնել տեղեկատվության փոխանակումը և ստեղծել անհապաղ հաղորդակցման մեթոդներ: Համաձայնագրում ընդգծվում է, որ յուրաքանչյուր երկիր հարգելու է մյուսի ինքնիշխանությունը»,-ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, կողմերն ակնկալում են, որ համաձայնագիրը «կհեշտացնի հետագա բանակցությունները և ավելի մանրամասն համակարգումը տարբեր մակարդակներում՝ փոխադարձ սահմանային անվտանգությունն ապահովելու համար»։





























