Ինչու է Երեւան-Մոսկվա թիվ 315 չվերթի ինքնաթիռը նախատեսված ժամից ուշ մեկնել. վիրավորանք, հայհոյանքներ, հարվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2024 թվականի սեպտեմբերի 18-ին’ ժամը 16:10-ի սահմաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սպասասրահում, 6-րդ մուտքի մոտ, իրեն անծանոթ երկու անձանց ուղեբեռի քաշի հետ կապված ավիաընկերության ներկայացուցիչներ Վլադիմիր Վարդանյանի և Նապոլեոն Տեր-Հարությունյանի հետ առաջացած վիճաբանության ժամանակ, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, իր անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացայահայտ մարտահրավեր նետելով հասարակության և բարոյականության համըադհանուր ճանաչում ստացած նորմերին, հիշյալ սրահում գտնվող բազմաթիվ անձանց նկատմամբ ցուցաբերել է անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք, որն արտահայտվել է Վլադիմիր Վարդանյանի և Նապոլեոն Տեր- Հարությունյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով։
Ինչպես նաև վերջիններիս հետ վիճաբանելով ու հարվածներ հասցնելով, որպիսի գործողությունների արդյունքում խախտվել է այնտեղ գտնվող բազմաթիվ անձանց անդորրը, խոչընդոտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը, որի հետևանքով էլ Երևան-Մոսկվա թիվ 315 չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնել է նախատեսված ժամից ավելի ուշ:

Քնար Մանուկյան




Լրահոս