ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուք և մերկասառույց․ ինչ եղանակ է այժմ Երևանում և ՀՀ մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-23-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ձյուն կգա, ընդ որում` ամսի 20-ին և 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ առատ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Կապան քաղաք տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Տավուշի մարզի միջպետական ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արտաշատի, Մասիսիս, Արարատի, Ապարանի, Արագածի, Վեդու տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում, Ելփին, Զանգակատուն գյուղերում տեղում է ձյուն։

Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի տարածաշրջանում, Ռյա-Թազա-Ապարան և Վեդի-Լանջառ ավտոճանապարհներին բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։




Լրահոս