
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Մանուկյանը մեղադրվում է 2024 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում Գեղամ Ներսիսյանի և գործով չպարզված անձանց հետ դուրս է եկել Կոտայքի մարզի Վերին Պտղեի 12/2 հասցեում գտնվող «Ամոր» գիշերային ակումբի բակ, և նկատելով Արամ Հովսեփյանի կողմից շահագործվող «Վազ 21213» մակնիշի 37 BI 153 ավտոմեքենան, ավտոմեքենայի համարների հարցի շուրջ վիճաբանություն է սկսել Արամ Հովսեփյանի հետ, որի ընթացքում էդգար Մանուկյանը Գեղամ Ներսիսյանի հետ խմբի կազմում, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, հայհոյանքներ հնչեցնելով վիճաբանել են Արամ Հովսեփյանի հետ, որի ժամանակ էդգար Մանուկյանը Գեղամ Ներսիսյանին կարգադրել է իրեն պատկանող «Range rover» մակնիշի 10 EJ 010 ավտոմեքենայից դուրս է բերել իր զենքը, իսկ վերջինս փորձել է բերել այն, որին միջամտել է Էմիլ Մարկոսյանը և փորձել թույլ չտալ զենքի փոխանցումը Էդգար Մանուկյանին։
Սրանով պայմանավորված Էդգար Մանուկյանը, Էմիլ Մարկոսյանը և Գեղամ Յուրիկի Ներսիսյանը քաշքշել են զենքը, որի ընթացքում Էմիլ Մարկոսյանը զենքի փողը պահել է դեպի ներքև, իսկ Գեղամ Յուրիկի Ներսիսյանը նշված զենքից արձակել է ավելի քան չորս կրակոց, որի հետևանքով Էմիլ Մարկոսյանին պատճառվել Է թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք։
Վերը նկարագրված գործողությունների արդյունքում տևական ժամանակ խոչընդոտվել է հարակից տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը և խախտվելներկա գտնվող մարդկանց անդորրը՝ վերջինների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացում։
Քնար Մանուկյան