Եթե ճարտարապետ չդառնայի, ապա կդառնայի նվագախմբի դիրիժոռ. Ալեքսանդր Թամանյանի անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ճարտարապետ չդառնայի, ապա կդառնայի նվագախմբի դիրիժոռ» – Ալեքսանդր Թամանյան…

Կարդալով այս միտքը տպավորություն է ստեղծվում, որ Թամանյանը դիրիժոր է, բայց ճարտարապետության մեջ։

Այսօր Թամանյանի մահվան օրն է։

Թամանյանը, կարելի է ասել, որ հայկական ճարտարապետության հիմնասյուներից է, քանի որ մեր գեղեցիկ քաղաքն իր շնչով էլ ավելի է գեղեցկացրել։

ArmLur.am-ը ներկայացնում է Թամանյանի կյանքի մասին։

Այսպիսով, Ալեքսանդր Թամանյանն, ով ծնվել է ռուսական կայսրությունում, պետք է դառնար այն անձնավորությունն, ում մինչ օրս հիշում են։

Այսպիսով, Թամանյանն իր ուսումը սկսել է այժմյան Կրասնոդարում և ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, այնուհետև ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

Սովորելուց և ավարտելուց հետո Ալեքսանդր Թամանյանն իր գործունեությունը ծավալել է Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ, Հուշարձանների պահպանության կոմիտեի և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։

1924 թվականի ապրիլի 3-ին կառավարությունը հաստատել է Թամանյանի ներկայացրած Երևանի վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագիծը։ Նախագծի համաձայն՝ Երևանը քաղաք-այգի էր 150 հազար ազգաբնակչությամբ, կառուցապատված 3-4 հարկանի շենքերով և բաժանված առանձին գոտիների՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական և այլն։ Քաղաքն ուներ երկու կենտրոնական հրապարակ` Թատերական՝ (հետագայում Պետթատրոնի հետ միասին) որպես մշակութային կենտրոն, և Լենինի անվան հրապարակ՝ Կառավարական տան հետ միասին՝ որպես վարչական կենտրոն։ Հյուսիսային պողոտան միացնում էր քաղաքի կարևորագույն այս կենտրոնական երկու հատվածները և տեսարանն ավարտվում էր Արարատի շքեղ հեռանկարով։

Թամանյանի նախագծած խոշոր կառույցներն են Կառավարական տունն ու Օպերայի և բալետի պետական թատրոնը, որոնց նախագծերը Թամանյանը կատարելագործել ա մինչև իր կյաքի վերջին պահը։

Հարկ է նշել, որ մեր օրերում ևս շատերը մինչ օրս տուն ձեռք բերելու համար նախընտրում են թամանյանական նախագծով շենքերը թե՛ գեղեցկության, թե՛ հարմարավետության համար։

Իր հուշերում Ալեքսանդր Թամանյանի քույրը՝ Մագդալինա Թամանյան-Շաուսենը գրել է, որ երբ եղբայրը գնացել է սովորելու, ոչ ոք նրան չի օգնել։

«Մեր ծնողները ունեին 12 երեխա, որոնցից 8-ը մեծացան. հինգ տղաները՝ Միրոնը, Գրիգորը, Սերգեյը, Ալեքսանդրը և Էմանուելը և երեք աղջիկները՝ Մագդալինան, Եվգենիան ու Օլգան: Եղբայրս Ալեքսանդրը մեր ընտանիքի չորրորդ որդին էր: Ես չեմ հիշում ոչ մի դեպք երբ Ալեքսանդրի որևէ գործողությունը վրդովեց մեր ծնողներին: Ընդհակառակը, նա օրինակելի երեխա էր: Նա ինձնից երկու տարով մեծ էր և շատ էր սիրում երբ մայրիկը իրեն ինչ-որ ցուցումներ էր տալիս և նա դրանք շատ ճշգրիտ կատարում էր: Սաշան շատ հնարամիտ ու ընկերասեր երեխա էր և կարող էր շատ պարզ բացատրել ամենադժվար բաները: Նա իմ առաջին ուսուցիչն էր և ինձ սովորեցրեց կարդալ և գրել: Եղբայրս վաղ տարիքից շատ լավ էր նկարում, ինչը գրավեց իր նկարչության ուսուցիչ Ալեքսանդր Կուրոչկինի ուշադրությունը և ապագայում նա ամեն կերպ սնուցում էր իր աշակերտի մեջ նկարչի տաղանդը: Ալեքսանդրը, ինչպես մեր ընտանիքի բոլոր անդամները, շատ էր սիրում երաժշտությունը և շատ լավ երաժշտական ունակություններ ուներ: Արդեն տարրական դասարաններից սկսած նա դպրոցի փողային նվագախմբում կորնետ էր նվագում: Հասուն տարիքում նա ուներ թավ բարիտոն և հաճախ իր աշխատանքի ընթացքում սիրում էր հանրահայտ օպերաներից արիաներ երգել: Կոմպոզիտորներից նա շատ էր սիրում Գլինկաին, Ռիմսկի-Կորսակովին, Բորոդինին, Բեթհովենին, Վագներին, Շոպենին, Գրիգին և շատ ուրիշներին»,- իր հուշերում գրել է Թամանյանի քույրը։

Թամանյանի քույրը նշել է, որ որպես անձնավորություն Թամանյանը շատ կենսուրախ, սրամիտ, շփվող, հիանալի հումորի զգացումով է եղել, բոլորի նկատմամբ շատ բարի է եղել և օգնել է մշտապես։

Ահա ստացվում է այնպես, որ եթե մարդ ներսից բավականաչափ գեղեցիկ չի լինում, ուրեմն չի կարողանա և գեղեցիկ գործել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս