Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է իրավաբան Հակոբ Ճարոյանն ընդդեմ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի դատական նիստը, եւ որոշվել է, որ դեկտեմբերի 9-ին վճիռ կկայացվի: Հիշեցնենք, որ Քոչինյանը Ճարոյանին «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում անվանել էր խելագար` ի պատասխան խոշոր չափերի հասնող կաշառակերության մեջ Ճարոյանի մեղադրանքի: Ճարոյանն էլ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հայցով դիմել էր դատարան, սակայն Քոչինյանն այդպես էլ չներկայացավ դատական նիստերին: Ճարոյանը 1 լումա է ուզում Քոչինյանից` որպես փոխհատուցում, իսկ «Ժողովուրդ»-ը դատարանում ներգրավվել է որպես երրորդ անձ:
ԱՌԱՆՑ ՔՈՉԻՆՅԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ