ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արևշատյանի քրեական գործով դատարանում նոր աղմկահարույց բացահայտումներ են ի հայտ եկել: Բանն այն է, որ դատարանում հերթական անգամ ուսումնասիրվել են տեսանյութերը ու կոտրված հեռախոսը վերականգնելուց հետո աղմկահարույց բացահայտումներ են արվել:

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք արտահայտող տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ Ոստիկանությունը հայտնել էր, որ տեսանյութում երևացող կինը հայտնաբերվել է. նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է:

Արդյունքում, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ «Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, եւ որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով» քրեականացնող: Մայրը կալանավորված է եւ գործը դատարանում է

Եվ ահա դատարանում դատական նիստ ընթանում է դռնփակ ու նիստերից մեկով նոր բացահայտումներ են եղել: Իմանալու համար, թե ինչ կորոշի իրավապահ համակարգը՝ կհետեւենք զարգացումներին:




Լրահոս