ՌԴ-ն համաձայն է ԱՄՆ-ի հետ իրավիճակն Ուկրաինայում խաղաղությամբ լուծելու իմաստով. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը համաձայն է ԱՄՆ նոր վարչակազմի հետ, որ հնարավորության դեպքում Ուկրաինայում կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատել եւ դա անել բանակցությունների միջոցով։ Այս դիրքորոշումը մեզ ավելի է գրավում, քան նախորդ վարչակազմի դիրքորոշումը։ Այստեղ մենք լիովին համաձայն ենք ամերիկյան վարչակազմի հետ։ Մենք եւս կարծում ենք, որ բոլոր նպատակները պետք է ձեռք բերվեն նախընտրելի է՝ խաղաղ միջոցներով, բանակցությունների միջոցով»,- ասել է նա։




Լրահոս