
Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի հատվածում վերացվել է ձնահյուսերի վտանգի ռեժիմը և վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն որոշ հատվածներում հատուկ ռեժիմը պահպանվում է. այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Ավտոմոբիլային ճանապարհների գերատեսչության հաղորդագրությունը:
Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։