ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ծեծել են, երեխաներիս խլել, սպառնում են․ կնոջ կյանքը վտանգած պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին դիմել է Գեղանուշ Թուխտարյանը և պատմել վերջին երեք տարիներին իր հետ կատարվածը։ Բաժանությունից հետո առողջական խնդիրներ ունեցող ամուսինը ապօրինի կերպով խլել է երեխաներին մորից։

Գեղանուշ Թուխտարյանը տևական ժամանակ է՝ պայքարում է սեփական երեխաների վերադարձի համար։ Հարկ է նշել, որ կինը փաստեր է ներկայացրել, որ իրավապահները անգործության են մատնված, քանի որ ամուսինն ունի հոգեկան խնդիրներ, սակայն դատարանի որոշմամբ անգամ երեխաներին հետ վերադարձնել չի ստացվում։
ArmLur.am-ը Զրուցեցինք փաստաբան Ալբերտ Կանդալյանի հետ հասկանալու համար, թե որ պետական կառույցների անգործության արդյունքում է Գեղանուշ Թուխտարյանը հայտնվել այս վիճակում, ի պատասխան վերջինս հայտնեց։
«Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող Հարկադիր կատարման ծառայությունը, «Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը», որը ևս մեկ անգամ պետք է գնահատական տա, թե մայրը ունի առողջական խնդիրներ, թե ոչ, սակայն մեկ տարի է, ինչ պատասխանը չեն տալիս»,- ասել է Կանդալյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս