ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կանալիզացիայի ջուրը լցվում է շենք, էսպես ապրել էլ հնարավոր չի». ահազանգում է շենքի բնակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 73 շենքում անմխիթար վիճակ է։ ArmLur.am-ին շենքի բնակիչները ահազանգել են, որ ջրատար խողովակներ են պայթել, ինչի պատճառով առաջին հարկի բնակիչների տան պատերը վնասվել են, շենքի մուտքում լույս չկա, մալուխները պոկված են, իսկ նկուղից գարշահոտը տարածվել է ամբողջ շեքում, ինչի պատճառով բնակիչներն ամաչում են անգամ հյուրեր ընդունել։ Շենքի բնակիչ Մելանյա Վարդանյանը, ով դպրոցի ուսուցչուհի է, ArmLur.am-ին պատմում է՝ անձամբ դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, սակայն ապարդյուն, շենքում դեռ խայտառակ վիճակ է, իսկ գարշահոտությունը խաթարում է շենքի բնակիչների բնականոն կյանքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս