ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արվում է ամեն ինչ, որ առատ ձյունը չխոչընդոտի հանդիպման կայացմանը. ՀՖՖ-ի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր՝ փետրվարի 20-ին, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ միմյանց հետ կմրցեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ՀՖՖ-ի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների կողմից այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Երևանում տեղացող առատ ձյունը չխոչընդոտի հանդիպման կայացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս