ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի եղբոր որդու կալանքից ազատումը վրդովվեցրել է սպանված Արսեն Աֆիյանի հարազատներին. 100 միլիոն դրամի գրավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետևանքով հնչել էին կրակոցներ, և մահացել էր Սևանի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանը։

Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններից մեկի` Արա Բանդուրյանի որդին էր` Լյովա Բանդուրյանը, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։ Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Արա Բանդուրյանի, եղբոր որդին Լյովա Բանդուրյանը կալանավորված էր և ահա դեպքից 7 ամիս անց նրան կալանքից ազատում են եւ 100 միլիոն դրամի գրավի կիրառում:

Այս որոշումը վրդովվեցրել է Արսեն Աֆիյանի հարազատներին։ Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ ArmLur.am-ը զրուցել է սպանված Արսեն Աֆիյանի փաստաբան Արսեն Դանիելյանի հետ:

Մանրամասները` տեսամյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս