
Շատ աստղեր շարունակում են վայելել իրենց շքեղ, գեղեցիկ և գունագեղ կյանքը։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե Հոլիվուդից մինչև Նյու Յորք ինչ է կատարվել «աստղային աշխարհում»։
Այս շաբաթվա ընթացքում աստղերն ամենուր են եղել։ Օրինակ հանրահայտ Հեյլի Բիբերը, ում ոչ միայն հայտնիություն և ճանաչում ե է բերել իր ամուսին Ջասթին Բիբերը, այլ նաև իր կոսմետիկ միջոցները բրենդը, այս շաբաթ դուրս է եկել ընթրիքի ամուսնու հետ։
Հայտնի զույգը Բևերլի Հիլզում փետրվարի 19-ին ընթրել է ամուսնու և ընկերների հետ։
Ուրիլլ Սմիթը, ով ի դեպ որոշ ժամանակ առաջ աչքի է ընկել Ադրբեջանին սատարող վերնաշապիկ կրելով, երեկ Մայամիում վարել է Groot OTH-ի միջոցառումը։
Թեյթ Մաքրեյը փետրվարի 18-ին Լոս Անջելեսի The Living Room-ում կազմակերպել է էքսկլյուզիվ լսում իր «So Close to What» ալբոմի բացառիկ լսումը:
Ուիլլամ Բելը, Կոնստանտին Ռուսուլին, Օբրի Շին, Քիթ Ուիլյամսոնը, Բրիանա Վենսկուսը, Լեյթ Էշլին և Ջեյմս Բլենդը փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Renberg թատրոնում ներկա են գտնվել «Unconventional»-ի պրեմիերային:
Փետրվարի 18-ին շատերի սրտերը գրավել է սիրված երգչուհի Արիանա Գրանդեի ժպիտը, երբ վերջինս վայրէջք է կատարել Տոկիոյում։
Ահարոն Պիեռը փետրվարի 17-ին Լոս Անջելեսում հայտնվել է կարմիր գորգին։ Black Film Festival Honors-ի ժամանակ։
Երգչուհի Կամիլա Կաբելոն փետրվարի 17-ին Լոնդոնում ներկա է եղել բրիտանական Վոգի միջոցառմանը։ Միջոցառումը կոլաբորացիա է GQ BAFTA-յի հետ։
Ինստագրամի ամենահայտնի զույգը, որի շուրջ թեժ քննարկումների դադար չի լինում, կրկին թոփերում է։ Այդ զույգը Քայլի Ջեններն ու Թիմոտի Շալամեն են։ Փետրվարի 16-ին ԲԱՖՏԱ մրցանակաբաշխության ժամանակ զույգը ներկա եղել և Քայլին փայլել է իր շքեղ տեսքով։
Ցուցակում տեղ ունի նաև աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանն, ով իր շլացուցիչ տեսքով և արծաթագույն զգեստով, որն ընդգծել է ամբողջ կազմվածքը, ներկա է եղել SNL-ի 50-րդ հոբելյանական միջոցառմանը։
Նույն միջոցառման ժամանակ ուշադրություն են գրավել նաև Լեդի Գագան ու փեսացուն՝ Մայքլ Պոլանսկին, ովքեր համբուրվել են կարմիր գորգի վրա։
Աննա Սրապիոնյան