
Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ելույթով դիմել էր ժողովրդին և ներկայացրել «իրական Հայաստանի գաղափարախոսությունը»: Փաշինյանի հայտարարությունների և մասնավորապես սահմանադրության փոփուխության առաջարկի վերաբերյալ Armlur.am-ը այսօր զրուցեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ
Ըստ նրա որակման՝ վարչապետ Փաշինյանի առաջ բերած օրակարգը ծայրահեղ վտանգավոր է, ազգային անվտանգության առաջնային սպառնալիք է ոչ միայն օրվա իշխանությունը այլև իշխանության առաջ քաշած ցանկացած օրակարգ:
«Ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը գաղափարախոսություն բառի հետ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը ի՞նչ կապ ունի պետություն բառի հետ» հարց է բարձրացնում քաղաքական գործիչը:
Ըստ նրա, եթե հասունանա սահմանադրության փոփոխման գործընթաց, ապա «բոլորը պիտի իրենց հնարավորությունների չափով ոչ միայն կասեցնեն էդ պրոցեսը, այլև կասեցնելուց հետո տանեն տրամաբանական ավարտին»:
Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի թեզերը փորձ են անում վերացնել անկախության հռչակագրի հիմքերը և վերջնականապես փակել Արցախյան հիմնախնդիրը:
Սա բացառապես թուրքական կամ ադրբեջանական օրակարգ է։
Ըստ նրա յուրաքանչյուր մարդ՝ ով իրեն ոչ միայն էթնիկ այլև քաղաքական իմաստով հայ է համարում պետք է մասնակցի իշխանության առաջ քաշած գործընթացի կասեցմանը:
Նա չի կիսում Փաշինյանի կարծիքը սահմանադրության ոչ լեգիտիմ լինելու պատճառով նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:
Նրա համոզմամբ Փաշինյանի իշխանությունն էլ հենց արդյունք է տարբեր տարիների՝ սկսած 1996թ-ից ոչ լեգիտիմ ընտրությունների, «եկեք հետ գնանք էն պատճառը վերացնենք ինքնել (Նիկոլ Փաշինյանը) որպես հետևանք կվերանա»։ Պետրոսյանը հարց է հնչեցնում իշխանություններին, թե կարող են ցույց տալ ներկա սահմանադրության մեջ կետ, որը խանգարում է դարձնել պետությունը կենսունակ, անվտանգ և զարգացող:
Ըստ նրա համոզման խոչընդոտը սահմանադրությունը չէ այլ՝ «մեր պետականության կայացման համար կա ընդամենը մեկ խոչընդոտ՝ դա Նիկոլ Փաշինյանն է, և պառլամենտական ընդդիմությունը»։ Քաղաքական գործչի համոզմամբ իշխանության կողմից տարվող քաղաքականությունը և նոր սահմանադրության հանրաքվեի առաջարկը խաղաղության գործընթացի հետ կապ չունի:
Գործիչը բերում է Շոտլանդիայի սահմանադրության օրինակը, որտեղ ըստ նրա որակման «ամենա չոր, ծայրահեղ ձևով, ամենա վերջին խոսքերով հայտարարություններ կան Անգլիայի վերաբերյալ», սակայն դա չի խանգարում, որ այսօր երկու ժողովուրդները խաղաղ գոյակցեն:
Նրա համոզմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «այլևս չունի դրսից աջակցություն՝ ոչ ռուսական կողմից, ոչ արևմուտքից: Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը բացառապես Թուրքիան է և Ադրբեջանը, իսկ ներքին հենարանը պառլամենտական ընդդիմությունը, ուրիշ հենարան չունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:
Արմեն Խեչումյան