
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վառդո Գրուպ» ՍՊԸ-ին (Տավուշի մարզ, Հաղարծին վանական համալիրի տարածք) պատկանող հանրային սննդի կետում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես՝
– սննդամթերքի հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքը և վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող ջերմաստիճանում,
– ձեռքերի և հումքի լվացման լվացարանները չեն եղել առանձին ու իրարից պատշաճ հեռավորությամբ,
– սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
– սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները չեն ենթարկվել պարբերական բժշկական զննությունների,
– սննդի կառույցն ապպահոված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: