Կընդլայնվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազամատակարարման ցանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը որոշում է կայացրել, որով նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնում։ Ելնելով Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազամատակարարման ապահովման անհրաժեշտությունից՝ Երևանի քաղաքապետարանը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ թաղամասի գազամատակարարման շինարարական աշխատանքները որևէ ծրագրում ընդգրկելու աջակցության հարցով։ Հարցը համատեղ քննարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Գազպրոմի հետ՝ առաջարկվում է գազիֆիկացման աշխատանքներն ընդգրկել ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ հավանության արժանացած Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրում։ Որոշման ընդունմամբ կիրականացվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացում։




Լրահոս