Armenian text to speach

Մակրոնը Վաշինգտոնում բանակցություններ կվարի Թրամփի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ Բենջամին Հադադը։

«Հաջորդ շաբաթվա սկզբին Մակրոնը կգնա Թրամփի հետ հանդիպման՝ փոխանցելու Եվրոպայի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ և շեշտելու, որ Ուկրաինայի ապագան չպետք է որոշվի առանց նրա մասնակցության», – ասել է Հադադը։

Նրա խոսքով՝ ԵՄ երկրները Ռուսաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու մի քանի լծակներ ունեն։ Եվրոպան, պնդել է ֆրանսիացի նախարարը, կարող է նաև անվտանգության երաշխիքներ տալ։




Լրահոս