Տղամարդու մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ. նա ներկայացվել է նախաքննական մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցում մի տղամարդ զենքը ձեռքին շրջում ու կրակում է։

Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։

Քրեական ոստիկանների, համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումներով պարզվել է, որ գազային ատրճանակով օդ կրակոցներ է արձակել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:




Լրահոս