
Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում դիմեց քաղաքացիներին․
«Թույլ տվեք ինքս ինձ հռչակել «իրական Հայաստանի» գաղափարախոսության կրող և « իրական Հայաստանի գաղափարախոսության» մարտիկ,-հայտարարեց Փաշինյանը։
Իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նաև ազդարարեց նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»։
Թեև հայրենի իշխանությունները պնդում են, որ Մայր օրենքը փոխելն իրենց օրակարգն է, փաստացի՝ նոր Սահմանադրության հարցը իշխանության օրակարգ է մտել Բաքվի պահանջից հետո։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի մայր օրենքը։ Ադրբեջանը խնդրահարույց է համարում նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, իսկ հռչակագրում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
ՀՀ արդարադատության նախարարն էլ այսօր որոշ փակագծեր է բացել՝ ինչ է փոխվելու Սահմանադրության մեջ։ Նախարարի խոսքով ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ ՍԴ-ն որոշի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, անհրաժեշտ կլինեն սահմանադրական փոփոխություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան