
Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- գրել է Խանդանյանը: